Մաքս Ֆերստապենը կիրակի օրը Լաս Վեգասում նվաճեց իր չորրորդ անընդմեջ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Մաքս Ֆերստապենը Լաս Վեգասի Գրան պրիում զբաղեցրել է հինգերորդ տեղը՝ առաջ անցնելով տիտղոսի համար մրցակից Լանդո Նորիսից, ով զբաղեցրել է վեցերորդ տեղը։ Ֆերստապենն այժմ ունի 64 միավոր և մինչև 2024 թվականի մրցաշրջանի ավարտը մնացել է երկու մրցարշավային շաբաթ․ այսպիսով նա անհասանելի դարձավ մրցակիցների համար:
27-ամյա հոլանդացին, ով ներկայացնում է Red Bull թիմը, նվաճեց իր չորրորդ թագավորական մրցարշավի տիտղոսը և մտավ պատմության մեջ որպես վարորդ, ով դարձավ նույն թիմի բազմակի գավաթակիր։ .
Ֆերստապենը դարձավ Ֆորմուլա 1-ի վեցերորդ ավտոարաշավորդը՝ տիտղոսների քանակով։ Նա նաև հինգերորդ ավտոարշավորդն է, ով անընդմեջ նվաճում է չորս չեմպիոնություն՝ միանալով Միխայել Շումախերին, Լյուիս Հեմիլթոնին, Սեբաստիան Ֆետելին և Խուան Մանուել Ֆանխիոյին։




























































