27-ամյա հոլանդացի ավտոարշավորդ և «Ռեդ Բուլի» թիմից Ֆորմուլա 1-ի եռակի չեմպիոն Մաքս Ֆերստապենը Արքայական մրցավազքում առաջատարության օրերի քանակով շրջանցել է Ֆորուլա-ի յոթակի հաղթող, լեգենդար Միխայել Շումախերին:
Միխայել Շումախերը 2000-ականների սկզբին իտալական «Ֆերարի» թիմի համար վարելիս 896 օր գլխավորել է Ֆորմուլա 1-ի վարորդների անհատական վարկանիշային աղյուսակը: Ֆերստապենը 2021 թվականից ի վեր երեք անընդմեջ տիտղոս է նվաճել և առաջնությունը գլխավորել է 897 օր՝ 2022 թվականի Իսպանիայի Գրան Պրիում հաղթելուց հետո գլխավորելով նաև վարորդների անհատական վարկանիշը։