Խորխե Մեսսին` Արգենտինայի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը, պատասխանել է որդու` «Բարսելոնայից» հեռանալու մասին հարցին: Այս մասին հաղորդում է լրագրող Մարիա Գարիդոն թվիթերյան իր էջում:
Լրագրող. Ո՞վ է պատասխանատվություն կրում Լեոյի հեռանալու համար:
Խորխե Մեսսի. Այդ մասին «Բարսելոնային» հարցրեք:
Լրագրող. Ձեր տղան բարկացա՞ծ է:
Խորխե Մեսսի. Իսկ Դուք նրան չե՞ք տեսել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին կատալոնական ակումբը հայտարարեց, որ չի երկարաձգի պայմանագիրն արգենտինացու հետ: