Հայտնի է դարձել Եվրոպա լիգայի և hաջորդ մրցաշրջանի նոր մրցաշարի՝ Կոնֆերենցիաների լիգայի մրցանակային ֆոնդի չափը:
Ըստ L’Equipe-ի, ԵԼ-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 465 միլիոն եվրո` այս մրցաշրջանի 510-ի փոխարեն: Միևնույն ժամանակ, ակումբները կկարողանան ավելի շատ վաստակել, քանի որ մասնակիցների քանակը կրճատվել է: Կոնֆերենցիաների Լիգայի մրցանակային ֆոնդը կազմում է 235 միլիոն եվրո:
Եվրոպա լիգայի խմբային փուլ դուրս գալու համար կվճարեն 3,63 միլիոն եվրո, իսկ Կոնֆերենցիաների լիգայում նման արդյունքի համար՝ 2,94 միլիոն եվրո:
ԵԼ-ում խմբային փուլում հաղթանակը կբերի 630 հազար եվրո, ոչ-ոքին ՝ 210 հազար եվրո, իսկ Կոնֆերենցիաների լիգայում` 500 հազար հաղթանակի համար, 166` ոչ-ոքի:
Եվրոպա լիգայի խմբում առաջին տեղը զբաղեցնող թիմը կստանա 1,1 միլիոն եվրո: Կոնֆերենցիաների լիգայի խմբում 1-ին տեղի համար տվյալ ակումբը կստանա 650 հազար եվրո, 2-րդի համար ՝ 325 հազար: