Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Վիլյառեալին»։ Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում և ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Առաջին խաղում իսպանական թիմը սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ էր տարել։ Այսպիսով, «Վիլայռեալը» դուրս եկավ Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ, որտեղ կմրցի անգլիական մեկ այլ թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։