«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է մանկունիացիների երկրպագուների ակցիայի մասին, որի պատճառով ՄՅՈՒ-«Լիվերպուլ» խաղը ստիպված եղան հետաձգել․
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես է արտահայտվում չարությունը։ Հուսով եմ՝ վաղը այն կուղղվի մոբիլիզացիայի՝ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։
Հավանաբար, ես միամիտ եմ, բայց «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Լիվերպուլը» պետք է գործեն որպես անգլիական ֆուտբոլի կնքահայրեր։ Նրանք պետք է սրտացավություն դրսևորեն, իրենց օգուտները բաշխեն ֆուտբոլային ընտանիքի անդամների միջև։ Նրանք վերջիվերջո, պետք է արդարամիտ լինեն, բայց երկու ակումբների ղեկավարներն էլ ժլատություն դրսևորեցինք, նրանք ցանկացան փախչել՝ ամբողջ գումարներով, և մեր ֆուտբոլային ընտանիքին մատնեն տառապանքի։ Այս ակումբները չպետք է այդպես գործեին։ Ներողություններն այստեղ բավարար չեն։
Գլեյզերներն ասում էին, որ ցանկանում են վերադարձնել երկրպագուների վստահությունը, բայց երբեք դա այդպես չեղավ։ Երբեք կապ չեղավ երկրպագուների հետ։ Երկրպագուները երբեք ոչ մի խոսք չլսեցին Գլեյզերի կողմից։ Ավելի վաղ երկրպագուները խաղաղ ցույցեր էին իրականացնում․ դա յուրաքանչյուր մարդու իրավունքն է»,- Նևիլի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։