«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի՝ «Վիլյառեալի» հետ առաջին խաղի արդյունքը․
«Չէինք ցանկանում ժամանել այստեղ ու պարտվել, բայց, հաշվի առնելով այն, թե խաղն ինչպես զարգացավ, ստիպված ենք ընդունել այս արդյունքը։ Եթե պետք է պարտվես, ապա սա, հավանաբար, լավագույն տարբերակն էր, որ կարող էինք մտածել։ Մեր կատարմամբ երկու տարբեր խաղակեսեր եղան։ Առաջին կեսում մենք չէինք վերահսկում գնդակը, սպառնալիքներ չէինք ստեղծում ու մրցակցի տուգանային ներխուժելու ցանկություն չէինք դրսևորում։ Երկրորդ կեսում ամեն ինչ այլ էր։
Օբամեյանգը հաշիվը հավասարեցնելու լավ հնարավորություն ունեցավ վերջնամասում։ Ես վստահ եմ, որ դիմակայության արդյունքում մենք հաղթանակի լավ շանս ունենք»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
Հիշեցնենք՝ առաջին խաղում «Արսենալը» Իսպանիայում մրցեց «Վիլյառեալի» հետ ու 1-2 հաշվով պարտություն կրեց։