«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 33-րդ խաղում «Վեստ Հեմի» նկատմամբ 1: 0 հաշվով հաղթանակը:
«Թիմը շատ ուրախ էր հանդերձարանում: Մենք զարմանալի արդյունք գրանցեցինք ու կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Երկրորդ խաղակեսի առաջին 10-15 րոպեները մեզ համար այնքան էլ լավ չէին, բայց վերջին կես ժամը հիանալի էր: Մենք ոչ մի բառ չենք խոսել Սուպերլիգայի մասին: Ես զգացի, որ բոլորը կենտրոնացած են խաղի վրա », — Տուխելի խոսքերտ մեջբերում է Tuchel Sky Sports-ը: