Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 33-րդ տուրի՝ «Վեստ Հեմ Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը, որում հյուրերը 1-0 հաշվով հաղթանակ են տարել։
Հանդիպման միակ գնդակը 43-րդ րոպեին հեղինակել է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները։
Ի դեպ, 25-ամյա գերմանացին ընդհատել է ակումբում և Գերմանիայի հավաքականում բոլոր մրցաշարերում առանց գոլերի 14-խաղյա շարքը։ Ազգային թիմի կազմում նա երեք խաղ է՝ գոլ չի խփել, իսկ «Չելսիի» կազմում՝ 11։
Մինչ այս Վերները գոլ էր խփել փետրվարի 15-ին, երբ ԱՊԼ-ի շրջանակում գրավել էր «Նյուքասլի» դարպասը։
80-րդ րոպեին տանտերերի պաշտպան Ֆաբիան Բալբուենան, փորձելով հեռացնել գնդակը, հարվածել է Բենջամին Չիլուելի ոտքին։ Տեսակրկնությունը դիտելուց հետո մրցավարը հեռացրել է 29-ամյա պարագվայցուն՝ «Վեսթ Հեմին» թողնելով 10 հոգով։
Թոմաս Տուխելի սաները 33 խաղից հետո 58 միավոր են վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Վեստ Հեմը» 55 միավորով 5-րդ տեղում է։