ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի համար անցկացվող քվեարկությունը։
4 ֆուտբոլիստի պայքարում հաղթել է «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական, որը 3-րդ գոլն էր խփել «Սլավիայի» դեմ արտագնա խաղում, իսկ բուն խաղում «Արսենալը» հաղթել է 4-0 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
Լավագույնի կոչման համար պայքարում էին նաև Աարոն Վան-Բիսական, Էդին Ջեկոն ու Ժեռար Մորենոն: