Մոտ ապագայում Սաուդյան Արաբիան ներկայացնող մի թիմ կարող է հայտնվել Ֆորմուլա 1-ում, հայտնում է Autosprint-ը:
Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին ներգրավված է թիմի ծրագրերում: Աղբյուրի փոխանցմամբ ՝ քաղաքական գործիչը ներկա է գտնվել Բահրեյնի Գրան պրիում, որտեղ հանդիպել է թագաժառանգ արքայազն Սալմանին: Ավելի վաղ Ռենցին այց էր կատարել Սաուդյան Արաբիա:
Սաուդյան Արաբիան Ֆորմուլա 1-ի փուլերից մեկի կազմակերպիչն է: Այս մրցաշրջանում Ջիդայի մրցավազքը տեղի կունենա դեկտեմբերի 3-ից 5-ը: