Իռլանդիան այս պահին չի կարող ԵՎՐՈ-2020-ի խաղերի համար երաշխավորել երկրպագուների՝ տրիբունաներում ներկայությունը:
«Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան, ելնելով երկրում շարունակվող կորոնավիրուսային համավարակից, չի կարող այս պահին երաշխավորել ԵՎՐՈ-2020-ի՝ Դուբլինում կայանալիք խաղերի համար՝ տրիբունաներում երկրպագուների մինիմալ ներկայությունը:
Այդ մասին մենք հայտնել ենք ՈՒԵՖԱ-ին և տեղեկացրել, որ հարցը մնում է մշտական քննարկման շրջանակում»,-ասված է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ: