Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան ազգային հավաքականի ֆուտբոլիստներին շքանշաններով է պարգևատրել Եվրո-2020-ի համար։
Երկրի ղեկավարը հավաքականի խաղացողներին ու մարզիչներին հանձնել է «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» բարձրագույն շքանշանը։
Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը Եվրո-2020-ի եզրափակչում հուլիսի 11-ին հաղթեց Անգլիայի հավաքականին: