Ֆուտբոլում տարիքը դատավճիռ չէ: Այս նախադասությունը ևս մեկ անգամ ապացուցեց Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպանների զույգը՝ Ջորջիո Կելինին և Լեոնարդո Բոնուչին: «Սկուադրա Աձուրայի» հնաբանակները ամբողջ Եվրո 2020-ի ընթացքում բարձր մակարդակի ֆուտբոլ խաղացին՝ թույլ չտալով մրցակիցներին «շնչել» սեփական տուգանային հրապարակում․․․