Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Չելսին» 2-0 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին»։
Թոմաս Տուխելի սաները արդեն 7-րդ խաղն անընդմեջ իրենց դարպասը չոր են պահում՝ կրկնելով 2005-ի նվաճումը։ Այս մասին հաղորդում է Opta Sport-ը։ Այն ժամանակ «Չելսին» գլխավորում էր Ժոզե Մոուրինյուն, որը հիմա «Տոտենհեմի» ղեկին է։
Այս ընթացքում «Չելսին» երկու անգամ հանդիպել է Մադրիդի «Ատլետիկոյին» (1-0, 2-0), հաղթել «Լիվերպուլին» (1-0), «Էվերթոնին» (2-0) ու «Շեֆիլդ Յունայթեդին» (2-0), ինչպես նաև երկու խաղ անցկացրել ոչ-ոքի՝ ՄՅՈՒ-ի հետ 0-0 և «Լիդս Յունայթեդի» հետ 0-0:
Չոր հաշիվների շարքի ռեկորդը սահմանվել է 1905 թվականին․ այն ժամանակ «ազնվականները» գոլ բաց չէին թողել 9 անընդմեջ խաղում։