«Բավարիան» թույլ չի տալիս հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին մեկնել Լոնդոն՝ միանալու Լեհաստանի հավաքականին աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի Անգլիայի դեմ խաղի համար։ Այդ մասին հայտնել է ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիխամիդիչը։
Որոշումը պայմանավորված է նրանով, որ Լևանդովսկին այնուհետև Գերմանիա վերադառնալիս պետք է 14-օրյա պարտադիր կարանտին անցնի։
«Եթե կարանտինի կանոնը մնա, մենք չենք կարող բաց թողնել Լևանդովսկիին»,-ասել է Սալիխամիդիչը, ում խոսքն է մեջբերում lastwordonsports-ը։