«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը ուզում է վերադառնալ «Պարմա», հաղորդում է Todo Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 43-ամյա դարպասապահը հասկանում է, որ արդեն չի կարող մրցակցել «Յուվենտուսում» դարպասում տեղ ունենալու համար։ Բուֆֆոնը չի երկարաձգելու պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է հունիսի 30-ին։
Իտալացի դարպասապահը ցանկանում է վերադառնալ «Պարմա»։ Բուֆֆոնը «Պարմայի» սան է։ Նա 1991-ից 2001 թվականներին հանդես է եկել այդ թիմի կազմում։
Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» փորձելու է պահել Բուֆֆոնին թիմում։