«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Սելտայի» դեմ կայանալիք խաղի նախախաղային ասուլիսի ընթացքում պատասխանել է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքների մասին հարցին։
«Արքայական» ակումբի մրցակիցը քառորդ եզրափակիչում անգլիական «Լիվերպուլն» է։
«Մենք գիտենք այն դժվարությունների մասին, որոնք առջևում են։ Այս փուլում բոլոր թիմերն ուժեղ են։ Բարդ խաղ է լինելու։ Մենք գիտենք «Լիվերպուլին», ու ֆիզիկական առումով շատ պահանջկոտ խաղ է լինելու»,-ասել է Զիդանը։