Լոնդոնի «Տոտենհեմը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում 0-3 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին» ու լքեց պայքարը:
Անմիջապես խաղից հետո անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մտել է զագրեբյան թիմի հանդերձարան և շնորհավորել մրցակցի ֆուտբոլիստներին։