Չորեքշաբթի օրը՝ մարտի 17-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բավարիա» — «Լացիո» պատասխան հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց մյունխենցիների հաղթանակով ՝ 2:1 հաշվով:
Մյունխենի «Բավարիայի» երկրորդ գոլի հեղինակը դարձավ հարձակվող Էրիկ-Մաքսիմ Չուպո-Մոտինգը: 31-ամյա ֆուտբոլիստը խփել է մյունխենցիների 1000-րդ գոլը եվրոպական մրցաշարերում:
Հարկ է նշել, որ եվրոպական մրցաշարերում միայն «Ռեալը» (1169) և «Բարսելոնան» (1138) ավելի շատ գոլեր են խփել, քան «Բավարիան»:
1/8 եզրափակչի առաջին խաղում «Բավարիան» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Լացիոյին»: Այսպիսով, «Բավարիան» անցավ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա ուրբաթ, մարտի 19-ին: