Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» հաղթեց «Լացիոյին» (2-1)՝ դուրս գալով հաջորդ փուլ:
19-րդ անգամ մյունխենյան ակումբը հասնում է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, ինչը մրցաշարի նոր ռեկորդ է:
Նախկին ռեկորդը «Բավարիան» կիսում էր «Բարսելոնայի» հետ: Բայց կատալոնական ակումբն այս մրցաշրջանումզիջեց քառորդ եզրափակչի ուղեգիրը ՊՍԺ-ին: