ՉԼ 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Բավարիան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Լացիոյին» ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Մյունխենյան թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ռոբերտ Լեվանդովսկին ու Չուպո Մուտինգը: Հյուրերի կազմում աչքի ընկավ Պարոլոն:
Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 4:1 հաշվով: