Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում առավելության հասավ «Օլիմպիակոսի» նկատմամբ: Հյուրերը հաղթեցին 3:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Օդեգարդը, Գաբիրելն ու Էլ Նենին:
Զուգահեռաբար ընթացող խաղում լոնդոնյան մեկ այլ թիմ՝ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Զագրեբի «Դինամոյին»:
Մոուրինյուի թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Հարի Քեյնը:
Դիմակայությունների պատասխան հանդիպումները կկայանան մարտի 18-ին: