«Ռոման» Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչի առաջին խաղում խոշոր հաշվով հաղթեց «Շախտյորին»։
Պաուլու Ֆոնսեկայի սաները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Գոլերը խփեցին Լորենսո Պելեգրինին, Ստեֆան Էլ Շարավին և Ջանլուկա Մանչինին։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը առաջին կեսի վերջում վնասվածք ստացավ ու փոխարինվեց։
Զուգահեռ ընթացող «Գրանադա» — «Մոլդե» խաղում իսպանական թիմը Խորխե Մոլինայի ու Ռոբերտո Սոլդադոյի գոլերի շնորհիվ հաղթեց մրցակցին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա մարտի 18-ին։