«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ արտագնա հաղթանակը (4: 1):
«Արդյունքը լավն է: Դա դեռ գործի կեսն է արված: Ես ուրախ եմ այն բանի համար, թե ինչպես թիմը խաղաց առաջին խաղակեսում, բայց մենք երկրորդ խաղակեսը շատ լավ չսկսեցինք, սխալներ թույլ տվեցինք: Ես սպասում էի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ գոլերին: Արդյունքում եղավ 4: 1 է, և սա լավ արդյունք է: Վոլֆսբերգը լավ թիմ է, բայց ոչ հիանալի»-ասել է Մոուրինյուն:
Թիմերի պատասխան հանդիպումը կայանալու է փետրվարի 24-ին՝ Լոնդոնում: