Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումներն ավարտվեցին։
«Գրանադան» Իսպանիայում անակնկալ մատուցեց՝ բավականին վստահ հաղթելով իտալական «Նապոլիին»։ 19-րդ րոպեին հաշիվը բացեց Յանխել Էրերան։ 21-րդ րոպեին աչքի ընկավ Քենեդին։ «Գրանադան» հաղթեց 2-0 հաշվով։
«Արսենալը» հյուրընալվելիս ուժերը չափեց «Բենֆիկայի» հետ։ Երկրորդ կեսի միջնամասում թիմերը փոխանակվեցին գոլերով։ 55-րդ րոպեին Պիցցիի՝ 11-մետրանոցից դիպուկ հարվածին 2 րոպե անց պատասխանեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
«Այաքսը» «Լիլլի» դեմ արտագնա խաղում Դուշան Տադիչի և Բրայան Բրոբեյի գոլերի շնորհիվ 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ։ Տանտերերի գնդակը խփել էր Տիմոտի Վեեն։
Այլ արդյունքներ
«Անտվերպեն» 3-4 «Ռենջերս»
«Մաքաբի Թել Ավիվ» 0-2 «Շախտյոր»
«Զալցբուրգ» 0-2 «Վիլյառեալ»