«Այաքսը» ՈւԵՖԱ-ից ստացել է պաշտոնական պատասխան, ըստ որի ՝ նորեկ Սեբաստիան Ալլերը չի կարողանա խաղալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում:
26-ամյա հարձակվողը «Այաքս» է տեղափոխվել «Վեսթ Հեմից» հունվարի 8-ին՝ 22,5 միլիոն եվրոյով: Համակարգչային սխալի պատճառով ամստերդամյան ակումբը Ալլերին չի ընդգրկել Եվրոպա լիգային մասնակցող ֆուտբոլիստների ցուցակում:
«Չնայած Ալլերին հայտավորելու փորձերին, հինգշաբթի երեկոյան ակումբը ՈՒԵՖԱ-ից վերջնական որոշում ստացավ, որը թույլ չի տալիս նրան ընդգրկվել խաղացողների ցուցակում», — ասվում է «Այաքսի» հաղորդագրության մեջ: