«Մարսելն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Անդրե Վիլաշ-Բոաշի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին։ Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել նախազգուշական նկատառումներից ելնելով։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վիլաշ-Բոաշը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ակումբն իրականացրել է կիսապաշտպան Օլիվյե Նտշամայի տրանսֆերը։ Մասնագետը չի ցանկացել աշխատել այս ֆուտբոլիստի հետ։
Հիշեցնենք՝ հունվարի 30-ին «Մարսելի» երկրպագուները ներխուժել էին թիմի մարզաբազա՝ ակումբի նախագահ Ժակ-Անրի Էյրոյի պաշտոնանկության կոչերով։ Երկրպագուները զայրացած են նաև թիմի ներկայիս վիճակից։ Նոյեմբերին Վիլաշ-Բոաշի սաները մասնակցում էին չեմպիոնական մրցավազքին, իսկ հիմա թիմը կարող է տեղ չգտնել Չեմպիոնների լիգայի գոտում։
Լիգա 1-ի 20 տուրից հետո թիմը 32 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում։