ՊՍԺ-ն կարող է դիտարկել ամռանը Կիլիան Մբապեին վաճառելու հնարավորությունը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ ակումբն այդ քայլին կգնա, եթե 22-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի համաձայնություն ձեռք չբերվի։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022-ի ամառ։
Աղբյուրը նշում է, որ Մբապեն շարունակում է ձգել նոր պայմանագրի ստորագրումը, իսկ «Ռեալն» ու «Լիվերպուլը» ուշադրությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը։