«Լեսթերի» կիսապաշտպան Դեմարայ Գրեյը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Գերմանիայի առաջնությունում:
Լրագրող Նիկոլո Շիրան հայտնում է, որ անգլիացի ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է «Բայերի» հետ անձնական պայմանագրի պայմանները:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լեսթերի» հետ գործում է մինչեւ 2021 թվականի հունիս: Նախկինում խաղացողի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Սաութհեմփթոնը»:
Այս մրցաշրջանում Գրեյը 4 հանդիպում է անցկացրել «աղվեսների» երկրորդ թիմի կազմում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։