«Ռոման» լրջորեն հետաքրքրված է գերմանական «Բայերի» 24-ամյա կիսապաշտպան Դեմարայ Գրեյի ծառայություններով: Այս մասին հայտնում է Sky Sports Germany-ն:
«Ռոման» մտադիր է օգտվել անգլիացի ֆուտբոլիստի պայմանագրում ներառված 2 մլն եվրո հրաժարագնի վերաբերյալ կետից, որը կգործի միայն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Այսպիսով, հենց Գրեյը կարող է դառնալ Ժոզե Մոուրինյուի առաջին ձեռքբերումը «Ռոմայում»:
Դեմարայ Գրեյն այս տարվա հունվարին է դարձել «Բայերի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Լեսթեր Սիթիից» 2 մլն եվրոյի դիմաց: Գերմանական ակումբի կազմում նա հասցրել է 10 հանդիպման մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: