Բեռլինի «Հերտայի» նախկին պաշտպան Կրիստոֆեր Սամբան խոսել է ակումբի ապագայի մասին, տեղեկացնում է Bild-ը:
«Նրանք մեծ ծրագրեր ունեն, որոնց մասին ես անձամբ լսել եմ ակումբի նախագահից:
Կարող եք վստահ լինել, որ «Հերտան» շուտով հաղթելու է Բունդեսլիգան»,-ասել է Սամբան:
Հիշեցնենք, որ բեռլինյան ակումբի բաժնետեմսերի 49%-ը գնել է գերմանացի մեծահարուստ գործարար Լարս Վինդհորստը:
Նա մտադիր է 142 միլիոն եվրո ներդնել ակումբի զարգացման գործում: