«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Քարագերը խոսել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի ակումբից հեռանալու հավանականության մասին։
«Մո Սալահը երևի թե այն խաղացողներից է, որը կուզեր իր կարիերայի ընթացքում խաղալ «Բարսելոնայում», կամ «Ռեալում»։ Որոշ խաղացողներ այդպես են նայում իրենց կարիերաներին։ Ես կարծում եմ, որ Էդեն Ազարը միշտ ուզեցել է «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել իր կարիերայի ինչ-որ փուլում։
Ֆինանսական ստեղծված իրավիճակը, Սալահի պահանջներն ու նրա տարիքը նշանակում է, որ ակումբը գուցե և չունենա այն գումարները, որը նա ուզում է։
Դուք խոսում եք 100 միլիոն ֆունտի մասին, բայց ես կարծում եմ, որ «Ռեալը», «Բարսելոնան» կնայեն Մբապեի, Հոլանդի կամ անգամ Մանեի տրանսֆերը ձեռք բերելու մասին Սալահի փոխարեն՝ հաշվի առնելով նրա տարիքը»,-ասել է Քարագերը The Mirror-ի հետ զրույցում։