«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտնվել է եվրոպական երկու թոփ ակումբի հետաքրքրությունների շրջանակում։
Don Balon-ի փոխանցմամբ՝ «Յուվենտուսն» ու «Տոտենհեմը» հետաքրքրված են արգենտինացի կիսապաշտպանով։
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը դի Մարիայի հետ աշխատել է «Ռեալում»։
Այնուամենայնիվ հաղորդվում է, որ դի Մարիան շարունակում է կարևոր ֆուտբոլիստ մնալ նաև ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի համար։