Իտալիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ պարտվեց «Ինտերին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2-1 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը խաղի 40-րդ րոպեին բացեց «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: Առաջին կեսի վերջնամասում VAR-ը չեղարկեց 11 մետրանոցը, որը նշանակվել էր «Ֆիորենտինայի» հարձակվող Քրիստիան Կուամեի նկատմամբ խախտման համար:
Երկրորդ կեսում Կուամեն այդուհանդերձ հավասարեցրեց հաշիվը: Իսկ արդեն լրացուցիչ ժամանակում` 119-րդ րոպեին, միլանցիների հարձակվող Ռոմելու Լուկակուն գրավեց տանտերերի դարպասն ու իր թիմին դուրս բերեց քառորդ եզրափակիչ:
Մրցաշարի 1/4 եզրափակչում «Ինտերը» կխաղա «Միլանի» դեմ, որն առավելության էր հասել «Տորինոյի» նկատմամբ 1-0 հաշվով: