Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը, ով ծանր վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Լայպցիգի» դեմ խաղում (3-1), վիրահատության է ենթարկվել, տեղեկացնում է Get German Football News-ը:
Նշվում է, որ վիրահատվել է 31-ամյա ֆուտբոլիստի աքիլեսյան ջիլը, որի ապաքինման համար մի քանի ամիս կպահանջվի:
View this post on Instagram
Հավելենք, որ Վիտցելը կարող է բաց թողնել Եվրո 2020-ը (2021):