Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտցելը ծանր վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 15-րդ տուրի «Լայպցիգի» դեմ խաղում (3-1), տեղեկացնում է Get German Football News-ը:
Նշվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստը կտրել է աքիլեսյան ջիլը և երկար ժամանակով դուրս է մնացել շարքից:
Վիտցելի վերականգնման համար 3-4 ամիս կպահանջվի:
Unfortunate news. Axel Witsel suffered a torn Achilles tendon during yesterday’s match and will be out for an extended period of time.
We all wish Axel a speedy and successful recovery 🙏 pic.twitter.com/vTsdzEHzZQ
— Borussia Dortmund (@BlackYellow) January 10, 2021
Հիշեցնենք, որ Վիտցելն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման: