Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Շալկեն» 4-0 հաշվով առավելության հասավ «Հոֆենհայմի» նկատմամբ։
Այսպիսով, «Շալկեն» ընդհատեց առանց հաղթանակի շարքը, որը ձգվում էր 30 խաղ։ Վերջին անգամ նրանք հաղթանակ էին տարել 2020 թվականի հունվարի 17-ին «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ խաղում (2-0):
Գելզենկիրխենցիները խուսափեցին Բունդեսլիգայի հակառեկորդի կրկնությունից, որը եղել էր 1965-66 թվականների խաղարկությունում։ Այդ ժամանակ «Տասմանիա Բեռլինը» չէր հաղթել 31 հանդիպում։
«Շալկեն» 30 խաղում 20 պարտություն էր կրել ու 10 անգամ ոչ-ոքի խաղացել։
«Շալկեն» 7 միավոր ունի ու 19-րդն է մրցաշարային աղյուսակում։