Squawka-ն վիճակագրական հետաքրքիր տեղեկություն է ներկայացրել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Լիլ» — «Չելսի» խաղի մասին: Այս խաղում լոնդոնյան թիմը հաղթեց 2-1 հաշվով:
Ըստ աղբյուրի՝ այդ հաղթանակի շնորհիվ «ազնվականների» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը դարձավ 2017 թվականի մարտից ի վեր առաջին անգլիացի մասնագետը, որը հաղթանակ է տանում Չեմպիոնների լիգայի խաղում:
2017-ի գարնանը «Լեսթերը» Կրեյգ Շեքսպիրի գլխավորությամբ 2-0 հաշվով հաղթել էր «Սևիլիային»: