Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Տոտենհեմի» հետ խաղի նախօրեին «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը բարձր գնահատեց «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ՝ նշելով, որ նա կատարյալ օրինակ է իր թիմի հարձակվող Թեմի Աբրահամի համար:
«Հարի Քեյնը Թեմիի համար հիանալի օրինակ է: Նա իսկական «ինը» համար է, իր դիրքում լավագույններից մեկը, թերևս լավագույնը աշխարհում, համենայն դեպս, նա մոտ է դրան:
Թեմիին արժե նրանից օրինակ վերցնել, և ես գիտեմ, որ նա դա անում է: Նա ինքն իր համար գիտակցում է, որ մինչ լավագույն ռմբարկուն դառնալը՝ Հարրին անցել է մի շարք վարձակալությունների միջով», — Լեմպարդի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
«Տոտենհեմ» — «Չելսի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին: Սկիզբը Երևանի ժամանակով 20:30-ին է: