ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում արձագանքել է կորոնավիրուսի պայմաններում Ռիո դե Ժանեյրոյում կազմակերպած մեծ երեկույթի մասին մեղադրանքներին։
«Ընտանեկան հիանալի ընթրիքի հիասքանչ ձևավորում, որտեղ պահպանվում է սոցիալական հեռավորությունը։
Այստեղ 500 հոգի չկա, լա՞վ։ Սոցիալական հեռավորությունը փորձություն է բոլորիս համար»,- գրել է բրազիլացին, որի կազմակերպած երեկույթը հայտնվել էր երկրի դատախազության ուշադրության կենտրոնում։