«Մարսելը» պլանավորում է պայմանագիր կնքել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի հետ։ Այս մասին տեղեկացնում է Maxifoot.fr-ը։
Լեհ ֆուտբոլիստին գնելով հետաքրքրված է անձամբ ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը։ Մասնագետն արդեն հասցրել է մի քանի անգամ զրուցել հարձակվողի հետ։
«Մարսելը» պատրաստ է 10 մլն եվրո առաջարկել Միլիկի համար։
Ավելի վաղ խաղացողին հավակնում էր նաև «Յուվենտուսը»։