«Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը ավարտին է հասցրել «Մարսել» տեղափոխությունը: Այս մասին հաղորդում է լրագրող Կլաուդիո Ռուսոն: Աղբյուրի տեղեկացմամբ՝ ֆրանսիական ակումբը մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարի լեհ ֆուտբոլիստի տեղափոխության մասին:
Հարձակվողն արդեն լուսանկարվել է ակումբի մարզաշապիկով: «Մարսելում» նա կխաղա 19 համարով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ լեհ հարձակվողը ֆրանսիացիներին կմիանա վարձավճարով: «Մարսելը» նաև առաջնային իրավունք կունենա ֆուտբոլիստի գնման ժամանակ:
Arkadiusz #Milik con il direttore sportivo dell’Olympique #Marsiglia Pablo Longoria pic.twitter.com/I16OkjC5wK
— Claudio Russo (@claudioruss) January 21, 2021