«Յուվենտուսը» ցանկանում է ուժեղացնել կազմը: Թուրինյան ակումբը շարունակում է փորձեր անել «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկին ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Football Italia -ն:
Նշվում է, որ «Ծեր Սինյորայի» ղեկավարությունը ցանկանում է է ամռանը անվճար ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին:
Միլիկի պայմանագիրը նեապոլցիների հետ ավարտվում է ամռանը: