Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան պատմել է, թե ինչպես են թիմի ֆուտբոլիստներն արձագանքում հարձակվող Կիլիան Մբապեի մասին սոցցանցերում տարածված մեմերին, որոնցում ֆրանսիացուն հումորային կերպով ներկայացնում են որպես բռնապետի։
«Այո, մենք ծիծաղում ենք դրա վրա և երբեմն նույնիսկ երգում ենք այդ երգը հանդերձարանում։ Կարծում եմ՝ ի վերջո նրան նույնպես դա զվարճալի է թվում»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Սոցիալական ցանցերում 2026 թվականին լայն տարածում են գտել Մբապեի՝ բռնապետի կերպարով վիրուսային դարձած մեմերը։ Օգտատերերը պարբերաբար հրապարակում են զավեշտալի լուսանկարներ ու տեսանյութեր՝ դրանք ուղեկցելով այդ կերպարին նվիրված երգով։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մբապեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք նաև, որ ֆրանսիացի հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել 2024 թվականին, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականը։
😂🇫🇷 | ¡LA REACCIÓN DE KYLIAN MBAPPÉ!
Al delantero del Real Madrid le pusieron la canción viral “Kylian Dictador” y no pudo contener la risa. 🤣🎶 pic.twitter.com/DLaIYQLwh7
— Polymarket Español (@polymarketenesp) October 20, 2026























































