«Տոտենհեմի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը, որն ավելի վաղ հանդես էր գալիս «Ռեալում», մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ «սերուցքայինների» ավագ Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:
«Չեմ պատկերացնում «Ռեալն» առանց Ռամոսի: Կարո՞ղ եմ հազմոզել նրան, որ տեղափոխվի «Տոտենհեմ»: Նա ինձ չի լսում (ծիծաղում է): Եթե անկեղծ, օրերս խոսել եմ նրա հետ այդ մասին»,- Ռեգիլոնի խոսքերն է փոխանցում TribalFootball-ը: