ՊՍԺ-ի նախկին մարզիչ Թոմաս Տուխելը ակումբի հետ համաձայնեցրել է փոխհատուցման չափը: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն, պայմանագրի վաղաժամկետ խզման համար գերմանացին կստանա 6 միլիոն եվրո:
Տուխելի աշխատավարձը մեկ մրցաշրջանում կազմում է 7,5 միլիոն: Նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ էր մինչև հաջորդ ամռանը:
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տեղելություններով, Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: