«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան դեռևս ցանկանում է հեռանալ մյունխենյան թիմից։
Նրա գործակալ Պինի Զախավին պատրաստ է բանակցել «Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի», «Ռեալի», «Բարսելոնայի» և «Չելսիի» հետ, հաղորդում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Հաղորդվում է, որ 28-ամյա ավստրացու տրանսֆերի համար բանակցություններ չեն եղել։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալաբան 12 հանդիպման է մասնակցել։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամառ։