«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է Bild-ը:
Տեղեկությունը հաստատում է նաև ֆրանսիական RMC Sport-ը: Գերմանացի մասնագետը հեռացվել է երեկ երեկոյան ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոյի որոշմամբ:
Տուխելի պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021 թվականը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Տուխելը կարող է հեռացվել ՊՍԺ-ից: Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Մաուրիսիո Պոչետինոն է: .