Կարատեի միջազգային ֆեդերացիայի բոլոր միջոցառումները համավարակի պատճառով հետաձգվել, կամ չեղյալ են հայտարարվել։ Կազմակերպությունը մշակել է հատուկ կանոնակարգ, որը փորձարկվել է Լիսաբոնում կազմակերպված ստուգողական մրցաշարում։ WKF -ը պատրաստ է վերսկսել միջազգային խոշոր մրցումները։
Այսուհետև կարատեի միջոցառումները վերահսկելու է հատուկ բժշկական հանձնախումբը։ Մասնագետները կզբաղվեն նաև խախտումների բացահայտմամբ:
Մրցաշարերի մասնակցելու համար կարատիստները պետք է հանձնեն կորոնավիրուսի թեստ։ Հետազոտությունը կկատարվի յուրաքանչյուր մրցումային օր։
Մարզումային սրահները և տատամիները պարբերաբար ախտահանվելու են, իսկ մարզիկներին խորհուրդ է տրվում խուսափել մենամարտերից դուրս ֆիզիկական շփումներից:
Կարատեն պատրաստ է վերադառնալ տատամի և շատ ազգային ֆեդերացիաներ արդեն վերսկսում են իրենց գործունեությունը: